Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲ



ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ և ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՄԲՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը անցկացվելու է ռազմավարական զորավարժություն, որում կընդգրկվեն նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության ընթացքում ստորաբաժանումները մարտական կրակի կիրառմամբ իրականացնելու են պայմանական նշանակետերի խոցում:

Զորավարժության նպատակն է ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժությունում ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը եւ շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Խորագիր՝ Նորություններ


09/09/2019