ՀՀ-ՈՒՄ ՌԴ 102-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍԱԴՈՒՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՀԻՄՆՈՎԻՆ ՆՈՐ ՋՐԱԳԻԾ
Արագածոտնի մարզի եզդիական համայնքի հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ Ապարանի շահագորման տեղամասի ուժերով:
Բացի այդ, Ալագյազ համայնքի գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներին աջակցելու նպատակով համայնքին տրամադրվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրաձգարանը շրջանցող անվտանգ ճանապարհահատված:
Խորագիր՝ Նորություններ