Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՓՈԽՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸՍեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը հիշատակել է 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը՝ արձանագրելով, որ այն ներառում է բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև հույս է հայտնել, որ համագործակցության զարգացումը շարունակական բնույթ կկրի։

Տիկին Քուփերը նշել է, որ ուրախ է լինել Հայաստանում՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը խաղաղության ու անվտանգության խնդիրների շուրջ։ Ըստ տիկին Քուփերի՝ Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է, և ԱՄՆ-ն բարձր է գնահատում շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հաստատել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը բազմաթիվ ընդհանուր շահերի, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության երաշխավորման շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


12/09/2019