ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
Սեպտեմբերի 11-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում՝ զինծառայողների հմտությունները զարգացնելու և ամրապնդելու նպատակով հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ:
Անձնակազմը ևս մեկ անգամ հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, զբաղեցրել նախանշված հենակետերը, անվրեպ խոցել շարժական և անշարժ թիրախները՝ գրանցելով լավագույն արդյունքներ:
Խորագիր՝ Նորություններ