Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



Սեպտեմբերի 24-ից մեկնարկող ռազմավարական զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում այսօր ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  աշխատանքային խորհրդակցություն:

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների և ուժային կառուցների ներկայացուցիչներ, մարզպետներն ու Երևանի քաղաքապետը:

Խորհրդակցության ընքացքում քննարկվել են ռազմավարական զորավարժության շրջանակում պետական կառույցների համատեղ գործողությունների ներդաշնակմանը վերաբերող հարցերը, հանգամանալից ներկայացվել է զորավարժության ծրագիրը, դրա առանձնահատկություններն ու նպատակները:

Խորհրդակցության ավարտին ԶՈՒ ԳՇ պետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


13/09/2019