Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆՍեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Խորագիր՝ Նորություններ


23/09/2019