4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ՌԱԶՄԵՐԹ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Սահմանված ժամկետներում զորամիավորման զորամասերն իրականացրել են ռազմերթ դեպի կիրառման շրջաններ, խաղարկվել են մարտական գործողություններին մոտ իրավիճակներ: Ռազմերթին օժանդակել է ռազմական ոստիկանությունը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ տեղաշարժը: Բացազատվել է տեղեկատվական կետ: