ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՈՐԱԿՅԱԼ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻՑ
ԱՄՆ բանակի հրամանատարությունը մտադիր է հրաժարվել «Boeing» ընկերության կողմից մշակվող հեռանկարային JTRS GMR (Joint Tactical Radio System Ground Mobile Radio) համապիտանի (ունիվերսալ) ռադիոկայաններից և ռադիոլրակազմերից:
Վերջիններիս անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ ամերիկյան բանակվում գործածվում են 30 տեսակի ռադիոկայաններ, որոնք հաճախ ի վիճակի չեն լինում կապ հաստատելու միմյանց հետ, իսկ JTRS-ը լուծում է այդ խնդիրը:
Սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է գնել երկու կապուղի ունեցող ռադիոկայաններ, որոնք ավելի էժան են:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական