3-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԾԱՎԱԼՎԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐ
Սեպտեմբերի 24-ին, ռազմավարական զորավարժության շրջանակում, 3-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի` hամապատասխան սահմանափակումներով: Օպերատիվ կերպով ծավալվել են զորամիավորման և ենթակա զորամասերի կառավարման կետերը, որոնք պատրաստ են իրավիճակի ցանկացած զարգացման:
Լոռու և Տավուշի մարզերի զինվորական կոմիսարիատները սահմանված ժամկետում կազմակերպել և բարձր մակարդակով ավարտել են պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրումը: