ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՏԵՎԵԼ ԵՆ ԶՈՐԱՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող կետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրաստվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Երևանի քաղաքապետը շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին պետական նշանակության զորավարժանքին մասնակցելու պատրաստակամության համար, բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթել նախորոշված զորամասերը համալրելու մեկնող զինապարտներին: