ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
290 կմ հեռահարություն ունեցող «Բրամոս» հրթիռներ ունեցող գունդը, որի գործողությունների շառավիղն ընդգրկում է Տիբեթի ինքնավար օկրուգի տարածքի զգալի մասը, կտեղակայվի երկրի հյուսիս-արևելքում, որ սահմանի մյուս կողմում էլ գտնվում են չինական բանակի հրթիռային ստորաբաժանումները:
Մինչ այժմ Հնդկաստանի ունեցած հրթիռային ողջ պոտենցիալն ուղղված էր դեպի Պակիստան, սակայն այժմ Դելին անհանգստացած է Իսլամաբադի ու Պեկինի սերտացող ռազմական համագործակցությունից և մտավախություն ունի, որ դրա արդյունքում կթուլանա Պակիստանի հետ ունեցած սահմանի պաշտպանությունը:
Միաժամանակ ծրագրվում է Հիմալայներում Պակիստանի հետ սահմանի և Չինաստանի հետ բաժանարար գծի մոտ տեղակայել խորհրդային Տ-72 տանկեր:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական