ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է 1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել 1-ին զորամիավորման զորամասերում։
Պաշտպանության նախարարը եղել է զորավարժարաններից մեկում, շրջել ռազմավարական զորավարժությունների շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած պահեստազորայինների վրանային ավանում, բացազատված ուսումնական կետերում, հետևել կրակային պատրաստության պարապմունքներին։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է պահեստազորայինների հետ անցկացվող պարապմունքների ընթացքը, ընդգծել համալրված ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակությունը։