ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ՀՕՊ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ
Կառավարման համակարգի կայունությունը և հրամանատարական կետերի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են ՀՕՊ ստորաբաժանումների մարզումներ և հրաձգության գործնական պարապմունքներ:
Մարտական հաշվարկները բերվել են բարձր պատրաստականության, զբաղեցրել իրենց դիրքերը և ապահովել հրամանատարական կետերի և կարևոր նշանակության օբյեկտների պաշտպանությունը օդային հարվածներից: