ԽԱՂԱՐԿՎԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐ
Հոկտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորումում, ռազմավարական զորավարժության պլանի համաձայն, կազմակերպվել է պաշտպանական մարտական գործողության սցենարի խաղարկում:
Ստուգվել են ներգրավված ստորաբաժանումների հրամանատարների գործողությունները պայմանական մարտական իրավիճակում, ընդունված որոշումների իրատեսությունը և համապատասխանությունը ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ենթակա զորքերի ղեկավարման հմտությունները: