ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 7-ին հյուրընկալել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:
Կարևորելով հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների շարունակական աջակցությունը՝ Դավիթ Տոնոյանը հյուրերին ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության ընթացքը և հեռանկարները` հույս հայտնելով, որ կոնգրեսականների ջանքերը նաև ի սպաս կդրվեն հետագայում այս ուղղությամբ համագործակցության ավելի խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: