ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՆՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:
Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:
Խորագիր՝ Նորություններ