Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ



ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸՀոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ«Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը նպատակ ունի ԶՈՒ կարիքներին համապատասխան վերապատրաստել զինված ուժերի սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել սպաների ռազմագիտական, վերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸՈղջունելով դասընթացի մասնակիցներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը կարևորել է ՊԱՀՀ-ում մեկնարկած դասընթացի նպատակը և առաքելությունը, բարձր գնահատել դասընթացի ծրագրի մշակման ուղղությամբ իրականացրած մեծածավալ աշխատանքը, համոզմունք հայտնել, որ դասընթացի ծրագրում ներառված թեմաները մեծապես կնպաստեն սպաների հետագա ծառայության կազմակերպմանը։

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ևս բարձր է գնահատել դասընթացի նշանակությունը, ընդգծել ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների սպաների և հրամանատարների վերապատրաստման կարևորությունը:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ տարի համալսարանում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ մասնագիտական գիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ լսարանների տեխնիկական հագեցվածությանը:

Խորագիր՝ Նորություններ


22/10/2019