ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔ-ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ՀՀ զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի, պետական այլ մարմինների, պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հոկտեմբերի 22-ից ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ։
Հավաքի առաջին օրը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, պետության պաշտպանությանը նախապատրաստվելուն, զորահավաքային գործընթացին, քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը և այլ թեմաներին վերաբերող դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ գերատեսչությունների, ՊՆ և ԶՈՒ պաշտոնատար անձինք։
Հավաք-պարապմունքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 25-ը։