ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՄԲ
Հոկտեմբերի 29-ից 31-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ գումարտակի կազմով: Զորավարժությանը հետևել է ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը:
Ըստ զորավարժության սցենարի՝ գումարտակը լեռնային պայմաններում անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, բարելավել առաջավոր դիրքերը և կազմակերպել պահպանություն մինչև հիմնական ուժերի մոտենալը։
Զորավարժության նպատակն էր ցուցադրել և ուսուցանել մարտական գործողությունների վարման առավել նպատակահարմար եղանակները, զարգացնել անձնակազմի գործողությունները, բարոյահոգեբանական ու ֆիզիկական հատկանիշները մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում։
Զորավարժության ավարտին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Բուդաղյանը շնորհակալություն է հայտնել զորավարժության մասնակիցներին, խրախուսել առավել աչքի ընկած զինծառայողներին: