ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԸՆԹԱՑ
Հայաստանում ԵԽ գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 2-ից 3-ը Դիլիջանում անցկացվել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագիրը կրող վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են պաշտպանական գերատեսչության տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:
Տեղական և միջազգային փորձագետները ներկայացրել են դասախոսություններ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության հոգեբանական և իրավական ասպեկտների, կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման, ինչպես նաև առաջնորդության և մարդկային կառավարման վերաբերյալ:
Դասընթացի շրջանակներում դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Խորագիր՝ Նորություններ