Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՊՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄՆոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ռազմական պատմություն» թեմայով անցկացվող ամենամյա դասընթացի ունկնդիրներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, համոզմունք հայտնել, որ ռազմական պատմության և ռազմագիտության վերաբերյալ  ստացած գիտելիքները կնպաստեն երիտասարդների հետագա մասնագիտական հաջողություններին: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել զինված ուժերում ընթացող բարեփոխումները և պաշտպանական քաղաքականության առաջնահերթություները:

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվող չորսշաբաթյա դասընթացները հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հանդիպել ռազմական փորձագետների, պատմաբանների և վերլուծաբանների հետ, ունկնդրել դասախոսություններ ու ծավալել քննարկումներ հայ ռազմարվեստի և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերի շուրջ:

Խորագիր՝ Նորություններ


18/11/2019