Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ



ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման խնդրի շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:

Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը:  Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման համար:

Խորագիր՝ Նորություններ


18/11/2019