Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ



ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆՆոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Դեյվիդ Մորանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը, մասնավորապես, կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ռազմավարական մակարդակում խորհրդատվության տրամադրումը, համագործակցությունը զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմական կրթության ոլորտներում:

Դեյվիդ Մորանն իր հերթին կարևորել է համագործակցությունը պաշտպանության բնագավառում և հայտնել այն զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


20/11/2019