ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ ՀԻՆ ԱՐԿԵՐՆ ՈՒ ԲԵԿՈՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ
Աստրախանի արվարձաններից մեկում գտնվող մետաղի ջարդոնի ընդունման կետում հայտնաբերված 30-ից 50 տոննա «բեռով» այժմ մանրակրկիտ զբաղվում է սակրավորների ու պայթեցնողների բրիգադը: «Մետաղի ջարդոնը» թեև անմիջականորեն պայթյունավտանգ չէ, սակայն այնտեղ կան արտաքուստ անվնաս մեծաքանակ հրետանային արկեր, իսկ բազմաթիվ բեկորների վրա` պայթուցիկ նյութ:
Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ այս ամենը վնասազերծելուց հետո հավաքվել է Աշուլլուկի զորավարժարանից, որտեղ ամբողջ տարին ընթանում է ժամկետանց զինամթերքի ոչնչացում:
Արդեն հայտնաբերվել է բեռը քաղաք հասցրած «ԿամԱԶ»-ը, որի վարորդը կալանվել է:
Խորագիր՝ Նորություններ