ԻՐԱՔՈՒՄ ԿՄՆԱ 150 ԱՄԵՐԻԿԱՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ
ԱՄՆ-ը և Իրաքը չեն կարողացել համաձայնության գալ, որը թույլ կտար ամերիկյան հիմնական զորախումբը դուրս բերելուց հետո Իրաքում թողնել մի քանի հազար ամերիկյան զինծառայողներ հատուկ օպերացիաների և վարժանքների մասնակցելու համար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքիի հետ, սակայն որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
Հայտնի է, որ ամերիկյան զորքերը Իրաքից դուրս կբերվեն մինչև այս տարվա վերջ, իսկ 2012թ. այնտեղ կմնան ամերիկյան 150 զինծառայողներ: Նրանք կպահպանեն Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքը, պատասխանատու կլինեն ամերիկյան դիվանագետների, նրանց ընտանիքի անդամների, դեսպանատան աշխատակիցների անվտանգության համար:
Հնարավոր է, Իրաքում ամերիկյան սահմանափակ ռազմական ներկայություն ապահովելու վերաբերյալ բանակցությունները շարունակվեն: