ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ 60 ՏՈԿՈՍԸ
Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչ Ալեքսանդր Ստուդենեկինը հայտնել է, որ ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու համար Ռուսաստանին մնացել է ոչնչացնել երկրի զինանոցում պահվող քիմիական զենքի պաշարների շուրջ 40 տոկոսը:
Սկզբնապես նախատեսվում էր ողջ աշխարհում քիմիական զենքի պաշարները ոչնչացնել մինչև 2012թ.: Սակայն գործընթացի դժվարության հետ կապված նոր վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. դեկտեմբերի 31-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարել էին համապատասխանաբար 27000 և 40000 տոննա քիմիական սպառազինություն ունենալու մասին:
Այժմ Ռուսաստանում քիմիական զենքի պաշարների ոչնչացումը տեղի է ունենում 4 հատուկ օբյեկտների տարածքում, ուր ողջ գործընթացը հսկում են միջազգային հրահանգիչները:
Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպությունն ստեղծվել է 14 տարի առաջ ամբողջ աշխարհում քիմիական սպառազինության լիակատար ոչնչացման նպատակով: Կազմակերպությունը նաև ջանքեր է գործադրում նոր քիմիական զինատեսակների ստեղծումը բացառելու համար: Կազմակերպությանը անդամակցում են 188 պետությունների ներկայացուցիչներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական