Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ«Քենեդի» անվանումով ամերիկյան նոր ավիակիրը շուտով կանցնի ծովային փորձարկումնների։ Այն երկրորդն է 10  ֆորդ դասի ավիակիրններից, որոնք նախատեսված են ԱՄՆ նավատորմի համար։

Ֆորդ դասի ատոմային ավիակիրները փոխարինելու են Նիմիտցներին, որոնք ԱՄՆ տորմիղը կիրառում է դեռևս 70 ական թվականներից։

Ավիակիրները կարող են կրել 90 իքնաթիռ  ու ուղղաթիռ և  օրական  կատարել 140-ից 160 թռիչք։

Նոր ավիակրի համար նախագծվել և կառուցվել է  ատոմային նոր ռեակտոր, որն արտադրում է 25%-ով ավելի էներգիա, քան նախկին սերնդի մոդելները։

Նոր ռեակտորը կարող է աշխատել առանց վերալիցքավորման  50 տարի: Նախադեպը չունեցող փաստ. ռեակտորը գործելու է առանց լիցքավորման մարտանավի ամբողջ ծառայության ընթացքում։

Հակաօդային պաշտպանությունը ապահովում են ESSM և RAM համակարգերը։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍՌուսաստանի զինված ուժերի շարքերն է համալրում տեղական արտադրության MAlE դասի առաջին անօդաչուն: Սարքը նախատեսված է միջին բարձրությունների վրա և մեծ տևողությամբ թռիչք իրականացնելու համար: Քաշը 1 տոննա է, նախատեսված է 200 կգ սպառազինություն կրելու համար: Թռիչքի առավելագույն  տևողությունը 24 ժամ է, իսկ զարգացվող արագության վերին շեմը 200 կմ/ժ է:

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԱՄՆ նավատորմը հաջողությամբ փորձարկել է ծովային ականներ որսալու նոր հեռակառավարվող համակարգը, որը նախատեսված է ականների հայտնաբերման, ճանաչման  և ոչնչացման համար։ Համալիրը բաղկացած է երեք տարրերից՝ առաջինը հեռավար նավն է, որն անմիջականորեն մտնում է հավանական ականապատված տարածք, հաջորդիվ ջուրն է իջեցվում փոքրիկ անօդաչուն, այն հետազատում է և վտանգը հայտնաբերելու դեպքում հաղորդում է տալիս նավին, դրանից հետո էլ գործի է անցնում համակարգի վերջին տարրը` ինքնաոչնչացող դրոնը, այն շարժվում է հայտնաբերված թիրախի ուղղությամբ, բայց մինչ խոցումը հավանական ականի պատկերը հաղորդում է հեռակառավարող անձնակազմին  և միայն ոչնչացման հրամանը ստանալուց հետո է կատարում իր «առաքելությունը»։

♦♦♦

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԵվ կրկին նորություններ անօդաչուների ոլորտից, սակայն այս անգամ նոր համակարգ ցամաքային ուժերի համար: The Ripsaw M5 անվանումը ստացած մարտական մեքենան հավակնում է դառնալ առաջիններից մեկը բանակի հեռակառավարվող տանկերի շարքում։

Նոր համակարգը կարող է դառնալ հետևակի լավագույն ընկերը մարտերի ժամանակ։ Այն զինված է 30 մմ Mk. 44 Bushmaster II ավտոմատ թնդանոթով։ Այսպիսի տրամաչափը հնարավորություն չի տա մարտ վարել լավ զրահավորված տեխնիկայի դեմ. նախատեսված է հակառակորդի հետևակի և թեթև զրահապատ ուժերի դեմ մարտում։ Համակարգը կարող է կրել նաև անօդաչու թռչող սարքեր 31 մղոն հեռավորության վրա` ինչպես հետախուզության, այնպես էլ հարվածային օպերացիաների համար։

Պատրաստեց ԱՐՄԱՆ ԲԱՅՐԱՄՅԱՆԸ

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Ռազմական


28/11/2019