Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ



ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ2019թ. նոյեմբերի 18-ից 20-ը ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչությունը ենթակա զորամասում անցկացրել է կենտրոնական ենթակայության և զորամիավորումների ՌՔԿՊ ծառայության պետերի հավաք:

Հավաքի նպատակը ՌՔԿՊ ծառայության պետերի տեսական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը բարձրացնելն էր, ինչպես նաև  գործնական ունակությունները կատարելագործելը:

Հավաքին մասնակցել են տասից ավելի զորամասերի ՌՔԿՊ ծառայության պետեր: Հավաքի ընթացքում պլանավորվել և անցկացվել են 24 ժամ տևողությամբ պարապմունքներ, փորձի ուսումնասիրում և փոխանակում  ու արդյունքների ամփոփում:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՀավաքի ժամանակ կենտրոնական ենթակայության և զորամիավորումների ենթակա ՌՔԿՊ ծառայության պետերը ստուգարքներ են հանձնել մասնագիտական, ֆիզիկական պատրաստությունից և ղեկավար փաստաթղթերի իմացությունից:

Անցկացվել է նաև խմբային վարժանք, որի ժամանակ «Քիմիական արդյունաբերության վթարների դեպքում իրադրության գնահատման ժամանակ թունավոր նյութերի արտահոսքի առաջնային և երկրորդային ամպի խորության հաշվարկների իրականացում» թեմայով առաջադրվել են բազմաբնույթ խնդիրներ: Հավաքի մասնակիցները հիմնականում ցուցաբերել են մասնագիտացված մոտեցում և կարողացել են լուծել առաջադրված խնդիրները՝ հիմնավորելով ստացված արդյունքները: Խմբային վարժանքի ժամանակ լավագույն արդյունքներով աչքի են ընկել զորամասերի հետևյալ ՌՔԿՊ ծառայության պետերը՝ մայոր Ալիկ Սարգսյանը, մայոր Արկադի Հակոբյանը և մայոր Նվեր Հապետյանը:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՄասնագիտական հավաքը ծառայել է իր բուն նպատակին. ՌՔԿՊ ծառայության պետերը յուրացրել են հավաքի ընթացքում պլանավորված պարապմունքների թեմաները՝ զարգացնելով մասնագիտական կարողությունները:

Ամփոփիչ խոսքում ԶՈւ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Վարդան Նշանյանը մեծապես կարեւորել է նման հավաքները, մասնակիցներին հանձնարարել խստագույնս ուշադրություն դարձնել մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ շեշտը դնելով նաեւ ինքնակրթության, ինքնուրույն մասնագիտական ուսումնասիրության վրա:

Խորագիր՝ #46 (1317) 27.11.2019 - 3.12.2019, Ազգային բանակ


28/11/2019