Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԿՍՎԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԵՐՆԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԻ ԸՆԹԱՑԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ



Սկսվել են 955 «Բորեյ» նախագծի սերիական արտադրության առաջին ատոմային սուզանավի` «Ալեքսանդր Նևսկիի» գործարանային ընթացային փորձարկումները: Առաջին կարգի կապիտան Վասիլի Տանկովիդի ղեկավարությամբ սուզանավը դուրս է եկել Սպիտակ ծով: ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմում նախապես ձևավորվել է անձնակազմ, որը լրացուցիչ պատրաստություն է անցել Օբնինսկի ուսումնական կենտրոնում:

«Ալեքսանդր Նևսկին» սկսել է կառուցվել 2004թ., այն ջրարկվել է 2010թ.: Նախագծի հիմնական կառուցվածքից տվյալ սուզանավը տարբերվում է «Բուլավա» բալիստիկ հրթիռների արձակման հորերի ավելի մեծ թվով` 20-ը 16-ի փոխարեն:

24 000 տոննա ջրատարողությամբ այս սուզանավերը շարժվում են մինչև 29 հանգույց արագությամբ, ինքնաբավ նավարկության ժամկետը 90 օր է: «Բուլավա» բալիստիկ հրթիռներից բացի սուզանավը սպառազինված է նաև 533 մմ տրամաչափի տորպեդների 6 ապարատներով:
Հեռանկարում «Բորեյ» նախագծի սուզանավերը պետք է կազմեն ՌԴ ատոմային վահանի ծովային բաղկացուցիչ մասը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/10/2011