ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության ծրագրի շրջանակներում նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոն է այցելել Ավստրիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունը:
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ ՀՀ ՊՆ թեժ գծի տեխնիկական և հետազոտական հնարավորություններին ծանոթանալն էր, ինչպես նաև թեժ գծի օպերատորների վերապատրաստման կարիքները նախնական դասընթացի և քննարկումների միջոցով գնահատելը: Քարտեզագրված կարիքների հիման վրա կմշակվի ՀՀ ՊՆ ՄԻԲԿ զարգացման նպատակային ծրագիր` «Հետազոտություններ և մեթոդաբանություն» և «Կրթություն և վերապատրաստումներ» հիմնական ուղղություններով:
ԵԱՀԿ հետ համագործակցության այս ծրագրի ընդհանուր նպատակը ժողովրդավարական վերահսկողությունն անվտանգության ոլորտի նկատմամբ ամրապնդելն է: Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարությունը ծրագրի գործընկերներից մեկն է և պատրաստակամ է աջակցելու ՀՀ ՊՆ թեժ գծի կարողությունների զարգացմանը:
Խորագիր՝ Նորություններ