ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը սահմանելու մասին» N 1664-Ն որոշմամբ ձևավորվող Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են մարտական գործողությունների մասնակիցների հարցերով զբաղվող հասարակական կազնակերպությունների 3 ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 6-ը սահմանված ձևաչափով դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարար – Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի անունով:
Խորագիր՝ Նորություններ