ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նոյեմբերի 30-ին ամփոփվել են մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ներկայացվել են մարտական հերթապահության կազմակերպման շրջանակում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքները, զեկուցվել ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների կատարման արդյունքները:
Մատնանշվել են նաև արձանագրված բացթողումները և դրանց շտկման ուղիները: