ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»:
Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից եւ առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին:
Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա:
Փառք ու պատիվ քեզ, հերո´ս:
Խորագիր՝ Նորություններ