ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՐՑԵՐ
Դեկտեմբերի 2-ից 5-ը Երևանում անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության ծրագրով նախատեսված հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ՊՆ լիազոր մարմնի միջև ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակման հարցերն ու կարգը: