ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է ԻՐԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Թուրքիան ընդլայնում է Իրաքի տարածքում Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողությունները: Թուրքական զրահատեխնիկայի շարասյունը 20 կմ խորանում է Իրաքի տարածքում` ուղղվելով դեպի Զակհո քաղաքի մերձակայք: Այնտեղ հետախուզության տվյալներով տեղակայված են մինչև 400 քուրդ զինյալներ: Շարասյան կազմում են 20 տանկեր և 30 բեռնատարներ:
Ավելի վաղ թուրքական կողմը հայտնել էր, որ քրդերի դեմ ռազմական օպերացիային ներգրավված են մոտ 10 000 զինծառայողներ:
Իրաք ներխուժելը և այնտեղ ապաստանող քրդերին հետապնդելը Թուրքիայի պատասխանն էր վերջերս զինվորական մի քանի պահակակետերի վրա քրդերի կազմակերպած հարձակումների, որոնց արդյունքում զոհվեց ավելի քան 20 թուրք զինծառայող: Նախկինում նույնպես թուրքական զորքերը լայնածավալ օպերացիաներ են անցկացել քրդերի դեմ Իրաքի տարածքում: Մասնավորապես, 2008 և 2010թթ. ավիացիայի և հրետանու աջակցությամբ նրանք մտել են Հյուսիսային Իրաք:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական