ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է զինված ուժերի կարիքների համար գնումների կազմակերպման գործընթացը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: