ԽԱՂԱՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:
ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:
Խորագիր՝ #49 (1320) 23.12.2019 - 30.12.2019, Ազգային բանակ