Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԹԻԿՈՒՆՔԻ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐ



ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԹԻԿՈՒՆՔԻ, ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարին նշանավորվեց 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած փառապանծ Հաղթանակի 74 և ՀՀ զինված ուժերի 27-ամյակների տոնակատարությամբ, որը մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց մեր հանրապետության ամբողջ տարածքում: Մեզ համար առանձնահատուկ թանկ է մեր բանակի 27-ամյակը. սրտանց շնորհավորում եմ բոլոր զինծառայողներին, ՀՀ ԶՈՒ անձնակազմին, սահմանում կանգնած զինվորին, ամբողջ հայ ժողովրդին:
…Հայրենական Մեծ պատերազմի մի խումբ մասնակից-վետերաններ պատիվ ունեցան մասնակցելու Մոսկվայի տակ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած պատմական հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին և «Հաղթողների պարահանդեսին»: Այդ պատիվը մեր վետերանները վաստակել են: Ռազմաճակատի որ հատվածում էլ մեր ժողովրդի զավակները մարտնչել են, ամենուրեք բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը, հարստացրել նրա մարտական փառապանծ ավանդույթները և իրենց արժանի ավանդը ներդրել մարդկության ոխերիմ թշնամու՝ ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակում:
Սիրելի վետերաններ, մեծ է ձեր ավանդը ոչ միայն Մեծ հայրենականի, այլև Արցախյան ազատամարտի հաղթանակների ձեռքբերման գործում, ինչպես նաև այդ տարիներին թիկունքում կատարած ձեր անձնազոհ աշխատանքի և հետպատերազմյան տարիներին նշանակալից ներդրումների առումով:
Մոտենում է Մեծ հաղթանակի 75-ամյակը: Այն պարտվորեցնում է բոլորիս մեծ ուշադրություն դարձնելու մեր փառապանծ վետերանների, թիկունքայինների առջև ծառացած սոցիալ-կենցաղային խնդիրներին և կյանքի կոչելու ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ կայացած պատմական որոշումները:
Շնոհավորական խոսքս առանձնահատուկ ուղղում եմ կին վետերաններին, այրիներին, պատերազմի տարիներին մահվան ճամբարներում ծնված մեր հայրենակիցներին, արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին, հաշմանդամներին:
Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհվածների շիրիմների առջև:
Շնորհավորելով բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ, որ 2020 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության, հանդուրժողականության և համերաշխության տարի:
Թող նոր և գալիք բոլոր տարիներին ձեր ընտանիքներում թևածեն սերը, երջանկությունն ու խաղաղությունը:

ՀՀ վետերանների միավորման նախագահ Ս.ԵՍԱՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ


27/12/2019