ՔԱՆԻ ՈՐ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷՐ ԱՆԲՈՒԺԵԼԻ
Երևանից Մ. Մելքոնյանը մայիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդին ներկայացրած իր դիմումում գրում է.
«Թոռս՝ զորակոչիկ Ա. Դավթյանը, 2010թ. աշնանային զորակոչին հավաքակայանից հետ է վերադարձվել եւ ԿՌԲՀ-ի 2010թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ, տեսողության հետ կապված խնդիրների պատճառով (կեռատակոնուս), տարկետում ստացել՝ բուժման նպատակով։ 2010թ. աշնանային զորակոչի ընթացքում կատարված հետազոտման ժամանակ հայտնաբերվել է նաեւ կրծքավանդակի առաջնային պատի ռախիտիկ դեֆորմացիա՝ առանց ֆունկցիոնալ խանգարման, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն` 2-րդ, 3-րդ աստիճանի, ձախ ոտքի առաջին մատի վալգուսային թեքվածություն՝ քայլքի չափավոր խանգարումով։ Խորհուրդ է տրվել վիրահատական բուժում, որից թոռս հրաժարվել է։
2011թ. փետրվար ամսին ստացել է 10-օրյա ստացիոնար բուժում և հետևյալ ախտորոշումը՝ «երկու աչք- կեռատակոնուս աջ-առաջին շրջան, ձախ-երկրորդ շրջան»։ Հիմնվելով նշված ախտորոշման վրա՝ ԿՌԲՀ-ի ապրիլի 20-ի որոշմամբ՝ նա ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար եւ ծանուցագիր ստացել` հունիսի 3-ին զորակոչվելու մասին։ Թոռանս հիվանդությունը համարվում է անբուժելի եւ տարեկան երկու անգամ բուժում չստանալու դեպքում հնարավոր է կուրություն։ Անհանգստացնում է նաեւ ձախ ոտքի առաջին մատի դեֆորմացիան։ Խնդրում եմ օբյեկտիվ որոշում ընդունել թոռանս զորակոչման վերաբերյալ»։
ՊՆ ՀԽ-ն մայիսի 18-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ զինկոմին՝ զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու նպատակով նրան ուղեգրել բուժհետազոտման։
ԿՌԲՀ-ի մայիսի 19-ի որոշմամբ՝ Ա.Դավթյանը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար և ստացել է ծանուցագիր հունիսի 3-ին զորակոչվելու մասին։ Սակայն հավաքակայանից հետ է վերադարձվել եւ ԿՌԲՀ հունիսի 24-ի նիստի որոշմամբ՝ ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար եւ հաշվառվել պահեստազորում։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր