ԽԱԽՏՎԵԼ ԷՐ ՕՐԵՆՔԸ
Երեւանից Կ. Դարբինյանը դիմել է հասարակական խորհուրդ՝ հետեւյալ խնդրով. նրա որդին՝ Հ. Դարբինյանը, 04.12.2009թ. զորակոչվել է զինծառայության N զորամաս։ Ծառայության ընթացքում կինն ունեցել է երեխա, որի կապակցությամբ նրան 17.07.2010թ. տրվել է կարճատեւ արձակուրդ 5 օրով։ Դրանից հետո Հ. Դարբինյանին այլեւս արձակուրդ չի տրվել՝ երեխային տեսնելու համար, այսինքն՝ խախտվել է «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ վեց ամիսը մեկ անգամ մինչեւ 5 օր տեւողությամբ արձակուրդ է տրվում ամուսնացած պարտադիր ժամկետային զինծառայողներին։
Հարցն ուսումնասիրվել է հասարակական խորհրդում։ Հղում կատարելով «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին, զորամասի հրամանատարին առաջարկվել է առաջնորդվել վերը նշված դրույթով։ Զորամասի հրամանատարի կողմից Դարբինյանին տրվել է սահմանված կարգով հասանելիք արձակուրդը։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
մայոր