Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԶՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՔԻ, ՍԻՐՈ ԵՎ ՆՎԻՐՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է



ՀԶՈՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՏՔԻ, ՍԻՐՈ ԵՎ ՆՎԻՐՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԷՄեր շա՛տ սիրելի զորահրամանատարներ և զորականներ,
Հավատի վրա հենված անսահման ու անձնդիր այդ սիրով է, որ դարեր ի վեր կարողացել ենք ապրեցնել մեր հայրենիքը նույնիսկ ամենաանհնար իրավիճակներում և դեռ շենացնելու ենք, որովհետև այսօր էլ նվիրյալ ծառայությամբ շարունակում ենք պահել մեր նախնյաց ավանդ այս գանձը։ Վստահ ենք, որ այս համոզմամբ ապրելով, միասնաբար արարելով ու գործելով՝ մեր երկիրն ու բանակն է՛լ ավելի զորեղ ենք տեսնելու և Աստծո օրհնությամբ վայելելու ենք մեր այսօրվա ջանքերի բարի պտուղները։
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության և ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում իրենց հայրենանվեր ծառայությունն իրականացնող գնդերեցների անունից շնորհավորում ենք ամենքիդ Ամանորի ու Սուրբ Ծննդյան լուսառատ տոների առիթներով։ Աղոթում ենք, որ Տերն իր օրհնությունների մեջ պահի-պահպանի մեր բանակը՝ մեր անկախ պետության հարատևության գրավականը, յուրաքանչյուրիդ՝ որպես այդ կուռ կառույցի անփոխարինելի մաս՝ ամենախոնարհ աստիճանից մինչև ամենաբարձրը, լի հավատով և Տիրոջ կամքով առաջնորդվելու ձգտումով։ Ամենօրյա նվիրյալ ծառայությամբ հարատև անխախտ ու անսասան պահենք մեր անկախ պետության սահմանները՝ ոսկե տառերով մեր անունները գրելով հայրենի պատմության փառքի մատյանում։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Օրհնությամբ՝
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


30/12/2019