Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ



2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸՀունվարի 14-ին 2-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 2-րդ կիսամյակում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստականության, թիկունքային և տեխնիկական ծառայությունների վիճակի մասին, նշել թերություններն ու առկա խնդիրները:

Ներկայացվել են նաև ընթացիկ աշխատանքներն ու պլանավորված կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատարը խրախուսել է լավագույն զինծառայողներին և ստորաբաժանումներին:

Խորագիր՝ Նորություններ


15/01/2020