ԲԺԻՇԿ-ՍՊԱՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Հունվարի 16-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի՝ օրդինատուրայի շրջանավարտների ծառայության վայրի ընտրության վիճակահանությունը:
Բժշկական համալսարանի 14 շրջանավարտներ կստանան լեյտենանտի զինվորական կոչում, բժշկական կազմի զորակոչի շրջանակում կհամալրեն ԶՈՒ զորամասերը: Ծառայության վայրի ընտրության հանձնաժողովը ղեկավարում էր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: