ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԶՈՒ ՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՇՏՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Ձմեռային զորակոչի ընթացքում ՀՀ ԶՈւ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության հանձնաժողովն օրերս անցկացված նիստում ուսումնասիրել է ստացված հայտերը:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ինչպես նաև ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Մրցութային հանձնաժողովի նիստի արձանագրությունը ներկայացվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովին ներկայացված հայտերից ՀՀ ՊՆ 25.06.2018թ. հրամանով հաստատված «ԶՈՒ մարզական վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի» պահանջներին համապատասխանել են հետևյալ քաղաքացիների տվյալները.
- Երվանդ Գառնիկի Մկրտչյան, ծնվ. 11.06.1996թ., Շիրակի ԶԿ,
- Լևոն Արեգի Վաթյան, ծնվ. 13.09.2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ,
- Նարեկ Արայի Աղասարյան, ծնվ. 15.07.2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ,
- Արսեն Արմենի Գյուլամբարյան, ծնվ. 21.08.2001թ., Երևանի թիվ 4 ԶԿ,
- Արման Նուբարի Ղազարյան, ծնվ. 24.07.2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ,
- Հայկ Սամվելի Ղևոնդյան, ծնվ. 01.07.2001թ., Էջմիածնի ԶԿ,
- Արման Հարությունի Քիշմիշյան, ծնվ. 10.07.2002թ., Շիրակի ԶԿ,
- Արման Բեհրուզի Ներսեսյան, ծնվ. 19.10.2001թ., Երևանի թիվ 2 ԶԿ,
- Գևորգ Սերժիկի Վարդանյան, ծնվ.12.03.2001թ., N զ/մ: