ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
Ուղիղ 20 տարի առաջ, փետրվարի 2-ին դու լույս աշխարհ եկար որպես երկնային մի պարգև և բերկրությամբ լցրեցիր իմ կյանքը…
Այսօր դու քսան տարեկան ես: Եվ քո 20-ամյակը տոնելու ես բանակում, ով գիտե, երևի դիրքերում, զինակից ընկերներիդ հետ: Դու հաղթանակած Հայոց բանակի խճանկարի փոքրիկ բեկորն ես… Ծնունդդ շնորհավոր իմ զինվոր որդի:
Հպարտացիր համազգեստովդ , հպարտացիր այն առաքելությամբ, որ կատարում ես ընկերներիդ հետ:
ԱՍՏՎԱԾ քեզ ու քո ընկերներին պահապան:
Զինվորի մայր՝ Էլլա Չարչյան
Խորագիր՝ Բանակ և հասարակություն