ՊԱՐԱՊՄՈՒՆՔ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ԲՀԱ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՀԵՏ
Հունվարի 23-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ենթակա զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներին է ներկայացրել «Հասարակական-պետական պատրաստություն» առարկայի ուսուցման կազմակերպման և անցկացման կարգը: Առարկայի ուսուցումը միտված է բարձրացնելու սպաների տեսական գիտելիքների և անձնակազմի բարոյահոգեբանական ոգու ամրապնդմանը: