Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ



ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՀունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին և ՀՀ-ում հավատարմագրված ռազմական, ռազմաօդային և ռազմածովային կցորդ, գնդապետ Վասիլի-Միրչա Ժուգուրանուին /նստավայրը ք.Թբիլիսի/` Հայաստանում վերջինիս հավատարմագրման կապակցությամբ:

Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Ժուգուրանուին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ռումինական համագործակցությանը և դրա զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ նշել է, որ 2019 թ. վերականգնված ամենամյա պլանավորման ձևաչափով երկկողմ համագործակացությունն այս տարի շարունակվում է, նախատեսվում է ընդլայնել իրականացվող միջոցառումների շրջանակը:

Դեսպան Իոնեսկուն ևս կարևորել է համագործակցությունը և հաստատել ռումինական կողմի աջակցությունը համագործակցության զարգացման ջանքերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


31/01/2020