Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ՉԺՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ



Փետրվարի 4-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Հյուրին ընդունել է ՀՀ ՊՆ ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների հետ հանդիպման ժամանակ դեսպան Էրլունը բովանդակային զեկուցում է ներկայացրել Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքների և ուղղությունների վերաբերյալ, պատասխանել ուսումնառողների հարցերին:

Հանդիպման ավարտին Թիան Էրլունը գրառում է արել ՊԱՀՀ պատվավոր հյուրերի գրառումների մատյանում:

Խորագիր՝ Նորություններ


06/02/2020