Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Արցախում նշվում է նաև Հայրենյաց պաշտպանի օրը: Այս փառապանծ տոների առթիվ շնորհավորական ուղերձով հանդես է եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

Տոնական օրը Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ շրջանի մշակութային խմբերը հունվարի 28-ին հյուրընկալվել են Արցախի ՊԲ N զորամասում: Ռազմահայրենասիրական երգերով, պարով ու ասմունքով զինվորների առջև հանդես են եկել Բերձորի ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները, Կովսականի «Թաթուլ» երգի-պարի խմբակի սաները: Պատանիների տոնական պարերին ու երգերին միացել են նաեւ զինվորները: Քաշաթաղի մշակութային խմբերը զորամասի հրամանատարության կողմից արժանացել են պատվոգրերի, ճաշել զինվորների հետ: Նույն օրը շրջանի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը Բերձորի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում կատարեց ոգեկոչման արարողություն: Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ Սուրեն Խաչատրյանը և անդամները այցելեցին հաշմանդամ ազատամարտիկներին, շնորհավորեցին տոնի առթիվ, մաղթեցին հաջողություն և հանձնեցին պարգևներ:

Զոհրաբ Ըռքոյան

Խորագիր՝ Նորություններ


06/02/2020