Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆ. ԻՐԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՆԵՆ ԼԻԲԻԱՑԻՆԵՐԻՑ



ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը BBC News և «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալությունների պարսկական ծառայություններին տված հարցազրույցի ժամանակ Իրանի ընդդիմությանը կոչ է արել ավելի ակտիվ ձգտել միջազգային լայն աջակցության: Նրա խոսքով, իրանցիները պետք է օրինակ վերցնեն լիբիացի ապստամբներից:

Քլինթոնը նշել է, որ 2009թ. Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաների մասնակիցները սխալ են վարվել` հրաժարվելով աջակցություն փնտրել երկրից դուրս: Նաև հավելել է, որ եթե նման բան կրկնվի, ավելի լավ է ընդդիմադիրները աշխարհից պահանջեն արձագանքել և որևէ օգնություն ցույց տալ:

Քլինթոնը նաև հայտնել է, որ իրենք Իրանում վիրտուալ դեսպանատուն կբացեն` կայք, ուր կտեղադրվի ամերիկյան վիզա ստանալու համար անհրաժեշտ պայմանների, ուսանողների փոխանակման ծրագրերի մասին տեղեկատվություն և այլն:

Ներկայումս Թեհրանում ամերիկյան դեսպանատուն չի գործում, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Դիմելով իրանցիներին` ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ թեև նրանց պետության կառավարության հետ տարաձայնություններ կան, ԱՄՆ-ը շարունակում է մնալ իրանցի ժողովրդի բարեկամը:

Հիշեցնենք, որ 2009թ. Իրանում տեղի ունեցան մասսայական բողոքի ակցիաներ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մահմուդ Ահմադինեժադի հակառակորդներին հաջողվեց ցրել միայն ոստիկանական հզոր ճնշումների ներքո: Այդ ցույցերի կազմակերպիչները համաշխարհային հանրությանը կոչ էին արել չխառնվել տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ նրանց կարծիքով արտաքին միջամտությունը կվարկաբեկեր բողոքների գաղափարը, իրենց էլ կներկայացներ իբրև արևմուտքի վարձկաններ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


28/10/2011